ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.03.2016 09:42
Հարազատական վեճ, հարվածներ և վնասվածքներ
Մարտի 14-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի պատռված վերքով Երևանի Հովնաթանի փողոցի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Արթուր Ս.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է քարով գլխին հարված ստանալու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.30-ին տանը, վիճաբանության ժամանակ, Արթուր Ս.-ն ոտքով հարվածել է հորեղբոր` 1953 թ. ծնված Արտավազդ Ս.-ի որովայնին` պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ վերջինիս որդիները` 1989 թ. ծնված Արամ Ս.-ն և 1981 թ. ծնված Գարեգին Ս.-ն, քարով, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Արթուր Ս.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Արամ և Գարեգին Ս.-երը բերման են ենթարկվել:
Կատարվում է հետաքննություն: