ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.08.2015 11:37
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 26-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է դիմել 59-ամյա կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը «Սասունցի Դավթի» կայարանամերձ հրապարակի տարածքում վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 22.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և 3-րդ փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 04.10-ի սահմաններում, Վրաստանի սահման-Ալավերդի ճանապարհի 20-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ճամփեզրի ծառերի մեջ:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Քանաքեռավան-Մրգաշեն ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: