ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.10.2018 10:11
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հոկտեմբերի 10-ից 11-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 4, անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 15, յուրացման կամ վատնման 3, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական և հարկերից խուսափելու, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 5 հետախուզվող:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են 4-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: