ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2019 16:28
Ոստիկանները բացահայտել են կատարված գողությունը հոգեհանգստի արարողության ժամանակ
Մայիսի 11-ին, ժամը 22.40-ին, Այնթապ գյուղի 50-ամյա մի բնակիչ հաղորդում էր տվել, որ իրենց տանը, մոր հոգեհանգստի ժամանակ, արարողության մասնակիցներից մեկը, օգտվելով իրենց անուշադրությունից, ննջասենյակից գողացել է բջջային հեռախոս և գումար:
Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները Մասիսի բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելով՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով հունիսի 19-ին իր տնից բերման է ենթարկվել մայրաքաղաքի Մալյան փողոցի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ:
Նա ներկայացվել է Մասիսի քննչական բաժին՝ հարցաքննության և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: