ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.06.2015 09:14
Հունիսի 2-ից Երևանի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի հունիսի 2-ից Երևան քաղաքի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Սպենդիարյան փողոցի Մոսկովյան և Թումանյան փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը այսուհետ կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից դեպի Թումանյան փողոց:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ