ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.06.2019 13:32
Հյուրընկալվել և գողություն է արել
Հունիսի 23-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Տարոնի բաժին է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ իր տանը գտնվող դրամարկղից գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, հայտնաբերել է, որ իր ննջասենյակի բազմոցի վերմակների արանքում տեղադրված ապակե տարայի միջից գողացել են գումարը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 20.40-ին Տարոն 4 Մեքենաշինարարների փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 38-ամյա քաղաքացուհի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հյուրընկալված լինելով հիշյալ տանը՝ նշված գողությունը կատարել է ինքը, հունիսի 22-ին ժամը 12.30-ի սահմաններում, իսկ գումարը ծախսել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: