ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.04.2019 19:48
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն ընդունեց Ղազախստանի Հանրապետության ՆԳ նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևին և ՆԳՆ վարչական ոստիկանության կոմիտեի նախագահի տեղակալ Ալիբեկ Կենիսպաևին:
Հանդիպման ընթացքում կողմերը դրական գնահատեցին հայ և ղազախ իրավապահների համագործակցության մակարդակը, դիտարկեցին գործընկերության խորացման հնարավորությունները համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում և երկուստեք հավանություն տվեցին այդ ուղղություններով գործընկերությունն ընդլայնելու առարկայական հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ոստիկանության և Ղազախստանի Հանրապետության ՆԳ նախարարության փոխգործակցության դաշտում գտնվող այլ հարցեր ևս: