Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


10.01.2013 12:27

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից 2012 թ. ընթացքում իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունն իրականացնելով իր հիմնական գործառույթները՝ 2012 թ. ընթացքում համակարգել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քրեական հետախուզության ծառայության աշխատանքները:      
Բացի կազմակերպչական աշխատանքներ իրականացնելուց, ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունն իր լիազորությունների շրջանակներում ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ բացահայտվել է ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործությունների 282 դեպք, որոնց թվում` սպանության 4, սպանության փորձի` 5, ավազակության` 16, կողոպուտի` 18, գողության` 63 /որոնցից 19-ը` բնակարանային/,  խուլիգանության` 6, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման` 13, մարմնական վնասվածք պատճառելու` 33 և 124 այլ /ԱՏՄ փախցնել, խարդախություն, թմրամիջոցների հայտնաբերում, փաստաթղթերի կեղծում, մաքսանենգություն, մարդու առևտուր, անձին ապօրինի ազատությունից զրկելը, կաշառակերություն և այլն/:  
 Բացի այդ, ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 49 և այլ երկրների կողմից հետախուզվող 58 անձ, ովքեր հետախուզվել են ԱՊՀ և մի շարք այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից:
Նույն ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել ու ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 48 անձ, որոնցից 6-ն այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել են գործուղման մեկնած ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողների նախաձեռնությամբ: Հայտնաբերվել է նաև որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 2 անձ:
Որպես ակնառու օրինակներ կարելի նշել ներքոշարադրյալները`
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրացնելիս բացահայտվել է Չ. Խուդոյանի սպանության դեպքը, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ օպերատիվ տեղեկություններն իրացնելիս բացահայտվել է Հ.Նաղդալյանի սպանության դեպքը, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառւմների շնորհիվ բացահայտվել է Ա.Գալստյանի սպանության դեպքը:        
 Բացահայտվել են նաև «Ադամիում» ՍՊԸ-ի աշխատակցի նկատմամբ 2009 թ. կատարված ավազակային հարձակման և ավազակության մի շարք այլ դեպքեր: 
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության նախաձեռնությամբ Լոռու մարզում հայտնաբերվել են սպանություն կատարելու համար ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող Գևորգ և Դավիթ Անանյանները, ովքեր հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում կատարել էին բազմաթիվ հանցագործություններ: 
Բացի այդ, հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար համապատասխանաբար 19 և 20 տարի հետախուզման մեջ գտնվող Մեխակ Հովակիմյանն ու Սմբատ Գրիգորյանը: 
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողների անմիջական մասնակցությամբ բացահայտվել է նաև «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Ախուրյանի մասնաճյուղին պատկանող բանկոմատից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքը:
 
 ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչություն