ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.11.2014 17:55
ՀՀ ոստիկանության պետի ցուցումով կատարվում է ուսումնասիրություն
Այսօր համացանցում տեղեկատվություն է հրապարակվել («Հերիք է հանդուրժել ճանապարհային ոստիկանների ապօրինությունները»), որի հեղինակն իր անհամաձայնությունն է հայտնում Իջևան-Երևան ավտոճանապարհին ճանապարհային ոստիկանության ծառայողների արձանագրած խախտման, ինչպես նաև իր խնդրանքով իրեն ներկայացված արգաչափ սարքի վկայականում, իր կարծիքով, կատարված փոփոխության առնչությամբ:
Հայտնում ենք, որ հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով կատարվում է ուսումնասիրություն: