ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.05.2013 09:07
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Թբիլիսիում

Մայիսի 18-ից 20-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որը գլխավորում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Թբիլիսիում մասնակցեց Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ Հունան Պողոսյանը փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորանքները եւ հրավերը` կարեւորեց երկու հարեւան երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը:
Հունան Պողոսյանը եւ Իրակլի Գարիբաշվիլին քննարկեցին հանցավորության դեմ պայքարում երկու գերատեսչությունների համագործակցության առավել ճկուն ձեւեր կիրառելու եւ փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիները` նշելով, որ ընդգրկուն համագործակցության շնորհիվ առավել դյուրին կդառնա հանցաշխարհի մարտահրավերներին դիմագրավելը: