Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


23.01.2014 09:35

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2013 թ. 4-րդ եռամսյակում արձանագրված նշանակալի դեպքերի կապակցությամբ կատարված ծառայողական քննությունների վերաբերյալ

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2013 թ. 4-րդ եռամսյակում արձանագրված նշանակալի դեպքերի կապակցությամբ կատարված ծառայողական քննությունների վերաբերյալ
1. 2013 թ. հոկտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնից ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նյութեր են ստացվել, որ նույն օրը, ժամը 05.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել քաղաքացուհի Ա.-ն և հայտնել, որ «Ամստերդամ» ակումբում իրեն նեղացրել և քաշել են մազերից: 
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Շենգավիթի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Հայկ Աղագուլյանը ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու համար կարգապահական տույժ ստանալուց հետո հետևություններ չանելով` 2013 թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գործող «Ամստերդամ» ակումբում, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, քաշել է քաղաքացուհի Ա.-ի մազերից ու վիրավորել նրան, ինչով խախտել է վերջինիս արժանապատվության և անձնական անձեռնմխելիության սահմանադրական իրավունքները: 
Ծառայողական քննության արդյունքներով` ՀՀ ոստիկանության պետի հրամանով Հայկ Աղագուլյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
 
2. 2013 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացվել է Երևան քաղաքի բնակիչ Եվգենյա Չ.-ի` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետին հասցեագրած դիմումն այն մասին, որ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ մասի հերթապահի օգնական Արթուր Գրիգորյանը 2009 թ. հունվարին իրենից պարտքով վերցրել է 1350 ԱՄՆ դոլար գումար և պարտավորվել վերադարձնել մեկ ամսվա ընթացքում, սակայն նա վերադարձրել է ընդամենը 300 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 1050 ԱՄՆ դոլարը տարբեր պատճառաբանություններով չի վերադարձրել: Բացի այդ էլ` վիրավորել է իրեն:  
Ծառայողական քննության արդյունքներով` ՀՀ ոստիկանության պետի հրամանով Արթուր Գրիգորյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
 
3. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի 1-ին դասակի ոստիկաններ, ոստիկանության սերժանտ Սարգիս Օհանյանն ու ոստիկանության ավագ սերժանտ Արտյոմ Ծատուրյանն ինքնակամ, շուրջ 5 ժամ, լքել են ծառայության վայրն ու տարածքը, անհասանելի են եղել հերթապահ ծառայության համար, չեն ներկայացել ջոկի հրամանատարի կանչով և ծառայության ժամանակ օգտագործել 
են ոգելից խմիչք: 
Ծառայողական քննության արդյունքներով` ՀՀ ոստիկանության պետի հրամանով Սարգիս Օհանյանն ու Արտյոմ Ծատուրյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: 
 
4. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՊՊԳՎ Տաշիրի պահպանության բաժանմունքի ոստիկան Հայկ Գրիգորյանը հիշյալ պաշտոնում նշանակվելուց հետո ՊՊԳՎ կադրերի բաժին է ներկայացրել իր անվամբ լրացված AD 089435 համարի դիպլոմը:
Համաձայն սահմանված կարգի` հարցում է կատարվել Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ` հիշյալ դիպլոմի իսկությունը ստուգելու նպատակով:
Ստացված գրության համաձայն` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում Հայկ Գրիգորյան անուն-ազգանունով ուսանող չի սովորել, հետևաբար` AD 089435 համարի դիպլոմն իրենց կողմից տրված չէ:
Կատարված ծառայողական քննության արդյունքներով` ՀՀ ոստիկանության պետի հրամանով Հայկ Գրիգորյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
 
5. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Սահակ Փոլադյանն իր պահվածքով արատաավորել է ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը:
Կատարված ծառայողական քննության արդյունքներով` ՀՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության լեյտենանտ Սահակ Փոլադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
 
6. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության ՀԿԱ վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատարի տեղակալ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Հովսեփյանը 2013 թ. նոյեմբերի 1-ին, ժամը 1700-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող «Դիվա» սուպերմարկետում դրսևորել է ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ, չի ցուցաբերել զսպվածություն, գտնվելով անսթափ վիճակում` անհարկի վիճաբանության մեջ է մտել հիշյալ սուպերմարկետի մսավաճառ Ա. Հայրապետյանի հետ, ծեծի ենթարկել նրան և պատճառել մարմնական վնասվածքներ: 
Բացի այդ, Հ. Հովսեփյանը, գտնվելով անսթափ վիճակում, վարել է իրեն ամրակցված ծառայողական ավտոմեքենան և առանց ղեկավարությանը տեղյակ պահելու` աշխատանքային օրվա կեսից լքել է աշխատանքի վայրը:
Կատարված ծառայողական քննության արդյունքներով` ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Հովսեփյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
 
7. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվող ծառայողական քննության ընթացքում տեղեկություն է ստացվել, որ 2013 թ. նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը անհայտ անձը կրակել է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ Մանվել Սահակյանի տան ուղղությամբ և վնասել պատուհանը: Վերջինս առավոտյան  դիմել է ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել կատարվածի մասին:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Կարեն Մելիքյանը բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Քաջիկ Բաղդասարյանին, ՔՀ բաժանմունքի պետ  Վարանցով Ղազարյանին և ՔՀ բաժանմունքի օպերլիազոր Նահապետ Մկրտչյանին հանձնարարել է առանց քաղաքացուց 
հաղորդում ընդունելու մեկնել դեպքի վայր, որտեղ վերջիններս պարզել են, որ անհայտ անձը կրակել է Մ. Սահակյանի տան ուղղությամբ, գնդակը կոտրելով պատուհանի ապակին, մխրճվել է ննջասենյակի պատի մեջ: Մ. Սահակյանը այն հանել է պատի անցքից և ներկայացրել ոստիկանության ծառայողներին:
Վերջիններս քաղաքացուց սահմանված կարգով հաղորդում չեն ընդունել, դեպքը չի գրանցվել և դուրս է մնացել հաշվառումից:
Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ ու 309-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ: 
ՀՀ ոստիկանության պետի հրամանով` Ք. Բաղդասարյանի և Վ. Ղազարյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են` մինչև նախաքննության ավարտը:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն