ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.10.2012 15:38
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2012 թ. 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2012 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաշվառվել են իրավախախտումների վերաբերյալ 313 դիմում-բողոքներ, հաղորդումներ, գրություններ և ոստիկանության ծառայողների զեկուցագրեր, որոնց հիման վրա կատարվել են ծառայողական քննություններ և ստուգումներ, այդ թվում 11-ը՝ այլ ծառայությունների հետ համատեղ:
Վարչության կատարած ծառայողական քննությունների և ստուգումների արդյունքներով ոստիկանության 60 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում՝
- հայտարարվել է նկատողություն – 20,
- հայտարարվել է խիստ նկատողություն – 14,
- հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին –1,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով - 1,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով – 2,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից – 22:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2012 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու ՊՆ քննչական ծառայության քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 11 նյութեր:
ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ