Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


23.07.2013 19:55

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում /ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ՖՈՏՈՇԱՐՔ/

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում /ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ՖՈՏՈՇԱՐՔ/

 


Հուլիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանության ծառայությունների և ստորաբաժանումների օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանւթյան գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Նշվեց, որ չնայած ՀՀ համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված աշխատանքային ծանրաբեռնվածությանը, 2013թ. առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։
Ոստիկանության համակարգում շարունակվող գործընթացները միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմանը:
Հիմնականում վերը նշված գործընթացներով է պայմանավորված 2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճը` 12,2%-ով կամ 924 դեպքով (2012թ. 6 ամիս` 7560, 2013թ. 6 ամիս` 8484)։
Հաշվետու ժամանակահատվածում նվազել են սպանության, սպանության փորձի , դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և խուլիգանության դեպքերը:
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման հետ մեկտեղ, ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2013թ. 6 ամիսների ընթացքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 517 միավոր հրազեն:
Ըստ առանձին հանցատեսակների, 2013թ. առաջին կիսամյակի համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանություններով, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում ծանր, բռնաբարության և բռնաբարության փորձի, անձնական գույքի խարդախության և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերով:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 23 դեպքով կամ 28,0%-ով (82-105):
Հաշվետու կիսամյակում հետևողականորեն շարունակվել է ոստիկանության ինքնամաքրման գործընթացը` ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի են ենթարկվել 339 ծառայողներ, որոնցից 202-ը` ստացել են նկատողություն, 114-ը` խիստ նկատողություն, 14-ը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից և այլն:
Ելույթներով հանդես եկան ոստիկանության մարզային ստորաբաժանումների ամփոփիչ խորհրդակցություններին մասնակցած կոլեգիայի անդամները՝ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու նկատառումները:
Քննարկումն ամփոփեց և ոստիկանության աշխատանքում առկա թերություններին ու բացթողումներին անդրադարձավ ոստիկանւթյան պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության կիսամյակային արդյունքներին, առկա խնդիրներին և ընդգծեց ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի դերն ու պատասխանատվությունը համակարգի բարեփոխումներն անշրջելի դարձնելու գործում:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին: