ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.05.2015 11:22
Հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու
Կեսգիշերն անց էր, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ ստացվեց, որ Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 10 շենքի բակում 2 երիտասարդ պառկած են գետին և վատ են զգում:
Քիչ անց հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «ինտոքսիկացիա անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ նշված շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել Հովհաննես Մ.-ն, փոքր ավելի ուշ՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ՝ Ռոման Վ.-ն և «թունավորում նարկոտիկ դեղամիջոցներով» ախտորոշմամբ՝ Սևակ Ա.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` նշված անձինք ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:
Հիվանդանոցի ընդունարանում ոստիկաններին ներկայացրել են Հովհաննես Մ.-ի գրպանից հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգված:
Նշանակվել են դատաբժշկական, տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: