ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.02.2019 17:40
Գողության փորձ հիվանդանոցից
Փետրվարի 12-ին, ժամը 17.17-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ բուժքույրերից մեկը ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 26-ին, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, բուժքույրերի սենյակից անհայտ անձը փորձել է գողություն կատարել, սակայն իրեն տեսնելով՝ դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ն, որը փետրվարի 13-ին, ժամը 12.15-ին, ներկայացել է Նոր Նորքի բաժին, տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: