ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.02.2015 12:16
Հին գինին և նախկինում դատվածների նոր հանցանքը
Փետրվարի 4-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Հովհաննես Պ.-ին, 1989 թ. ծնված, նախկինում դատված Ասատուր Ա.-ին և 1978 թ. ծնված Հովհաննես Գ.-ին:
Պարզվել է, որ Հովհաննես Պ.-ն և Ասատուր Ա.-ն հունվարի վերջին, մուտքի դուռը տեղահան անելով, Աշտարակ քաղաքի Սաժումյան փողոցի տներից մեկի նկուղից գողացել են ապակյա 2 տարաներում պահվող 30 լ հնեցված գինի, հնություն հանդիսացող պղնձյա 2 կաթսա և 20 լ տարողությամբ այլումինե տարա` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն: