ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.03.2016 10:53
ՀՀ ոստիկանության օպերատիվ խումբը Գերմանիայից Հայաստան տեղափոխեց ավազակության մեղադրանքով հետախուզվողի
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները համագործակցելով Հայաստանի և Գերմանիայի Ինտերպոլի ագային կենտրոնական բյուրոների հետ՝ 2015 թ. հուլիսի 15-ին Գերմանիայում հայտնաբերել, կալանավորել և 2016 թ. մարտի 12-ին, ժամը 4.30-ին, Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 1981 թ. ծնված Վազգեն Սեկոյանին, ով 2014 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով):