ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.03.2016 12:56
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. մարտի 16-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է՚, 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է՚, 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է՚, 3.27՝ «Կանգառն արգելվում է՚ ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)՚ ցուցանակները ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով: Մարտի 16-ից նշված նշանները կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:
Հիշեցնում ենք, որ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ