ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.02.2015 12:02
Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատին
Փետրվարի 10-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ:
Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 40-ամյա Արմենուհի Ղ.-ին, ով նույն օրը, ժամը 20.40-ին, ոստիկանությունում հաղորդում է տվել, որ փետրվարի 10-ին, ժամը 19.10-ից 19.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 8 համարի երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է բնակարանի բանալիներ և գումար:
Կատարվում է հետաքննություն: