ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.06.2018 17:24
Հերթական գրպանահատը բերման ենթարկվեց Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկից
Հունիսի 6-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1993 թ. ծնված Շողիկ Չ.-ն և հայտնել է, որ նույն օրը, ժամը 20.00-ից 20.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտ, գումար, զեղչի և կուտակային քարտեր:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 20.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: