ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.09.2018 16:37
Հերթական գրպանահատը՝ ոստիկանությունում
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Քանաքեռի 12-րդ փողոցի բնակիչ Հարություն Ն.-ին: Կասկածյալի անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է փող: Նույն օրը ոստիկանության Արաբկիր բաժին է ներկայացել տուժողը և հայտնել, որ ժամը ժ.21.30-ի սահմաններում երթուղային ավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը՝ նշված պարունակությամբ: Այդ ամենը հայտնելով հանդերձ, նա տարօրինակ կերպով հրաժարվել է հաղորդում տալուց:
Կասկածյալը խոստովանական բացատրություն է տվել և ստորագրությամբ բաց թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: