ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2014 09:54
Հերթական «Ուղիղ կապ»-ը այսօր՝ սեպտեմբերի 30-ին
Սեպտեմբերի 30-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Ամիրյանը, ում կարող եք հարցեր ուղղել ՀՀ քաղաքացիների կողմից ինքնապաշտպանական զենք ձեռք բերելու կարգի, պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձևակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքով պարգևատրման, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության հարցերի, ինչպես նաև պահնորդական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Հարցերը կարող եք ուղղել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով: