ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2014 12:35
Հերթական «հարց լուծողի» որոգայթում
Ապրիլի 27-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է հրավիրվել 1982 թ. ծնված Ժաննա Մ.-ն: Նա հաղորդում է տվել, որ իր ծանոթ Արայիկ Ս.-ն 2012 թ. մայիսին իր նախկին ամուսնուց` 1978 թ. ծնված Գագիկ Մ.-ից, բնակարանի տրամադրման հարցերը լուծելու նպատակով, խաբեությամբ հափշտակել է նախապես պայմանավորված 200.000 դրամից 146.000 դրամը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արայիկ Ս.-ն Լոռու մարզի բնակիչ, 1983 թ. ծնված Արայիկ Ս.-ն է, որը 2013 թ. փետրվարի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով կալանավորված է և գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում: