ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2015 10:38
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար հետախուզվողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Նվեր Հ.-ն, որը 2010 թ. դեկտեմբերի 17-ից ԼՂՀ ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):