ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.05.2018 12:40
Հայտնաբերվեց նաև ավազակության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա երիտասարդը

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մայիսի 18-ին՝ ժամը 11.30-ին, այցելել են 1991 թ. ծնված Գոռ Մ.-ի տուն, վերջինս, չենթարկվելով բաժնի ծառայողների օրինական պահանջին, իր մոտ եղած ածելիով վնասել է իր պարանոցի աջ մասը:
Գոռ Մ.-ն բերման է ենթարկվել Տավուշի բաժին:
Գոռ Մ.-ն ոստիկանության Տավուշի բաժնի կողմից, ս/թ ապրիլի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով (Ավազակությունը):