ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.07.2018 10:47
Վարչական իրավախախտում կատարողը նաև հետախուզվում էր քրեորեն պատժելի արարք՝ գողություն կատարելու համար
 
Հուլիսի 14-ին՝ ժամը 12.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Շահումյանի անվան հրապարակից ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 175-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արթուր Թ.-ին: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արթուր Թ.-ն 2018թ. հուլիսի 4-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերի մեղադրանքներով (Գողությունը):
 Խափանման միջոցը՝ կալանք:
Արթուր Թ.-ն ներկայացվել է Շենգավիթի բաժին, այնուհետև տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

 
   
		





















































