ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2017 11:17
Կարելիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և Գառնիի բաժանմունքների ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17.00-ին, Գառնի գյուղից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Հայկ Ս.-ն, որը սեպտեմբերի 1-ից ՌԴ Կարելիայի Հանրապետության ՆԳԳՎ Սորտավալսկի բաժնի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /գողություն/: