ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.12.2017 12:05
Հետախուզվում էր մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու համար
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 27-ին, ժամը 11.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Հարություն Մ.-ն, որը նոյեմբերի 28-ից ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) 1-ին մասի մեղադրանքով: