ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.03.2018 10:31
Խարդախություն, յուրացում կամ վատնում և անխուսափելի բացահայտում

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 23-ին՝ ժամը 19.00-ին, Ազատության հրապարակից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1974 թ. ծնված Միքայել Գ.-ին, որը 2017թ. նոյեմբերի 7-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Խարդախությունը) և 179 հոդվածի 1-ին մասի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքներով: