ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.02.2018 11:14
Հետախուզվողը` Մամիկոնյանց փողոցում

Փետրվարի 21-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 49/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Մ.-ին, որը փետրվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն` իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 4-րդ մասի մեղադրանքով: