ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.02.2018 13:45
Հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 19-ին, ժամը 10.50-ին, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 128 հասցեի մոտից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վահե Ղ.-ին, որը հունվարի 15-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հարավ-Արևմտյան վարչական շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.2 հոդվածի 2-րդ մասի Ա կետի մեղադրանքով (ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելն առանց գրանցման և լիցենզիայի):