ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.02.2018 10:50
Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 9-ին՝ ժամը 15.00-ին, կամավոր բաժանմունք է ներկայացել 1989 թ. ծնված Նիկոլայ Ա.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):