ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2016 09:54
Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին դեսպանատան շենքի մոտ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Կարինե Չ.-ին, որը սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
Կարինե Չ.-ն ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: