ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.03.2013 11:19
Հետաքննությունը կպարզի իսկությունը
Մարտի 27-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1985 թ. ծնված Նարինե Լ.-ն և հայտնել, որ ժամը 17.15-ին իրենց տան մուտքի մոտ ոմն Արամ տաբատի գրպանից բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1991 թ. ծնված Արամ Ն.-ն է, որը նույն օրը, ժամը 23.40-ին, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցից բերման է ենթարկվել բաժին, որտեղ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է Նարինե Լ.-ից հափշտակված բջջային հեռախոսը:
Ըստ Արամ Ն.-ի բացատրության` հեռախոսն ինքը ամիսներ առաջ ժամանակավոր օգտագործման պայմանով տվել է Նարինե Լ.-ին:
Կատարվում է նախաքննություն: