ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.01.2018 11:33
Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվողին

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և Էրեբունու անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին՝ ժամը 15.25-ին, Երևանի Մ.Խորենացու փողոցի թիվ 162/Ա հասցեից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արման Ջ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 19-ից ՌԴ Կրասնոդարի մարզի Կռիմսկի շրջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի /«Խարդախություն»/ մեղադրանքով: