ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.01.2018 13:11
Հետախուզվում էր խարդախության և սուտ մատնության մեղադրանքներով

Հունվարի 27-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Տավուշի մարզային վարչությունների, Մալաթիայի և Իջևանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Իջևան քաղաքի Տերյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ռուզաննա Ղ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 1-ից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքներով հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից: