ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.03.2019 12:50
Հետախուզվում էր գողության և կողոպուտի փորձերի մեղադրանքով

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 10-ին, ժամը 02.00-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 18-ամյա Արա Հ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-րդ մասի 3-րդ կետի և 34-176 հոդվածի (կողոպուտի փորձը) 1-ին մասի մեղադրանքներով: