ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.10.2018 12:32
Հետախուզվում էր գողության փորձի համար

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Չուխաջյան փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Գեղամ Հ.-ն, որը օգոստոսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-րդ մասի 1, 2, 3 կետերի մեղադրանքով: