ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.11.2019 14:02
Հետախուզվում էր քրեական օրենսգրքի երեք հոդվածների մեղադրանքով

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 5-ին, ժամը 19.55-ին, Երևանի Բագրատունյաց փողոցից՝ բերման են ենթարկել 29-ամյա Վաղարշակ Ա.-ին, որը հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի, 179 հոդվածի (վատնումը և յուրացումը) 1-ին մասի և 214 հոդվածի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով: