ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.10.2013 11:35
Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
Հոկտեմբերի 14-ին, ժամը 06.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Բարիկ Ղ.-ն, որը սեպտեմբերի 12-ից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 1-ին մասի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով սահմանված պատժի կրումից խուսափելու համար: