ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.06.2013 09:48
Հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով
Ոստիկանության Թումանյանի և Վանաձորի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունիսի 27-ին, ժամը 12.55-ին, Թումանյան քաղաքի Երևանյան խճուղու թիվ 3 շենքի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Սարիկ Ու.-ն, որը հունիսի 26-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):