ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.04.2019 10:57
Հետախուզվողը օդանավակայանից ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին
«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետխույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 14-ին, ժամը 06.55-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայնի ժամանման սրահից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 42-ամյա Արիկ Գ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով: