ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.10.2012 11:41
Հետախուզվող Նոր Հաճընից
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողները հոկտեմբերի 24-ին, ժամը 00.30-ին, Նոր Հաճըն քաղաքի Իսահակյան փողոցի 6 շենքի թիվ 9 բնակարանից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1986 թ. ծնված Գրիգոր Կ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
Գրիգոր Կ.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Կատարվում Է քննություն: