ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.10.2013 11:16
Հետախուզվող կանայք՝ խուլիգանության մեղադրանքով
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 48/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ին, որը հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդ. 2-րդ մասի մեղադրանքով՝ խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 34 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Ալվարդ Ս.-ին, որը հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: