ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2019 11:46
Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքների շնորհիվ

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 60-ամյա Լաուրա Մ.-ն, որը նոյեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ 35-ամյա Դիանա Պ.-ն ներկայացել է Բագրատաշենի սահմանային անցակետ. նա նոյեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312.1 հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասի մեղադրանքով: