ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.08.2014 11:56
Հետախուզվողներ` Սևանից, Չարենցավանից և Բագրատաշենից
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 22-ին, ժամը 09.50-ին, բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Շահեն Մ.-ն, որը օգոստոսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 22-ին, ժամը 10.00-ին, իր բնակարանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Տիգրան Գ.-ն, որը օգոստոսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 3-րդ մասի մեղադրանքով:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է ներկայացել 1969 թ. Սամսոն Մ.-ն, որը 2013 թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի /կանխամտածված սնանկություն/ մեղադրանքով: