ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.07.2019 11:39
Ոստիկաննները խարդախության համար հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայում

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հուլիսի 16-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկվել 59-ամյա քաղաքացին. որը հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: