ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2019 11:37
Հետախուզվողը հայտնաբերվեց Արշակունյաց պողոտայում

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 3-ին, ժամը 12.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել 63-ամյա Անուշավան Ա.-ին, որը հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: