ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.10.2018 13:55
Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին
«Զինանոց-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 24-ին, ժամը 14.40-ին, Արարատի բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Արմեն Խ.-ն, որը օգոստոսի 28-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: