ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.09.2019 11:49
Հետախուզվողը օդանավակայանից ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների անցկաց՚ած բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 24-ին, ժամը 02.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 42-ամյա Մանվել Ի.-ն, որը փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին և 329 (պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների 1-ին մասերի մեղադրանքներով: